Ցտեսություն…

Posted on Updated on

IMG_20150509_235635Հիշում եմ, երբ 12 տարի առաջ առաջին անգամ ոտք դրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. էդ սիրուն օրս լացելով անցկացրի: Դե, փոքր երեխա էի, ինձ համար անսովոր էր էդքան մարդ տեսնել, էլ չեմ ասում իրենց հետ սովորել, աշխատել ու օրվա մեծ մասը անցկացնել այնտեղ:

Էդ պահից ի վեր իմ մեջ շատ բան փոխվեց: Փոքր ժանանակ շատ ամաչկոտ էի, նույնիսկ, երբ մեր տանը հյուր էր գալիս, վազում էի ու թաքնվում անկողնու տակ, որ բարև չտայի: Իսկ դպրոց գալուց հետո` մի քանի տարի անց, զգացի, որ միջիս վախկոտ ու ամաչկոտը էլ չկա: Առիթներ եղան դպրոցում` ճամփորդություններ, մեդիաուրբաթներ, տոներ, ծեսեր ու էլի շա՜՜՜տ լավ լավ առիթներ ու սկսեց միջիս վախը, չափից դուրս ամաչկոտությունը, անվստահությունը փոխարինվել համարձակ ու ինքնավստահ պահվածքով: Միշտ էլ սիրով եմ դպրոց եկել, սիրում եմ կրթահամալիրիս` մարդուն թևեր տվող ջերմ մթնոլորտը:

Հա, շատ սիրում եմ, որովհետև կրթահամալիրը մեզ հնարավորություն է տվել ռոբոտավարի չապրել, լինել ինքնուրույն ու ստեղծագործ: Կարծում եմ` սրանք ամենակարևոր որակներն են, որոնք մեզ այս կյանքում շատ պետք կգան:

Դպրոցում իմ ամենասիրած առավելությունը ճամփորդություներն են, շատերին էդտեղից գիտեմ, ու էդ միքանի օրվա ճամփորդությանները ինձ տվել են շատ լավ ու բարի հիշողություններ:  Միշտ սիրել եմ ճամփորդել, դրա համար էլ շատ ճամփորդությունների եմ մասնակցել դպրոցում, սկսած Ստեփանավանից մինչև անգամ Վրաստան, Թուրքիա:

Վերջին երկու տարիներս անցան Գեղարվեստի ավագ դպրոցում: Մի տեղ, որտեղ ամեն մի անգույն պատը գունավորված է մեր պայծառ ֆանտազիայով, սրահները լիքն են մեր` սովորողների անհատական արվեստի նկարներով, էդ սիրուն ֆոնի վրա դասատուների պայծառ ժպիտներ, եթե գոնե մի անգամ եղել ես այստեղ, կհասկանաս ինձ: Մենակ էս ոգեշնչող ջերմ միջավայրը ամեն ինչ է: Մեր գեղարվեստի առավելություն` դասերի կողքին, (որոշ առարկաների հանձնարարությունները կարող եք դիտել այստեղ) մասնագիտական ժամերն են, դե ես էլ նկարչությունն եմ ընտրել ու հավեսով գնում եմ դասերի: Ընթացքում շատ բաներ եղան, որ ես էլ չգիտեի, որոնք բացահայտեցի իմ մեջ:

Ես ուրախ եմ, որ իմ կյանքի 12 տարիները անցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Սրանք իմ աշխատանքներն են, մնացածը կարող եք դիտել այստեղ

20150514_11475320150514_114909admin-ajax-120150514_11490420150514_114829

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s